այսինքն, ես աշխատում եմ էս թեմայի մասին քիչ խօսել, հաւանաբար որովհետեւ նոր բան չկայ ասելու։
պարզապէս, սա ինչ֊որ ադմինի տարածք լրացնելու, գումար աշխատելու, ձեզ բրէնդ դարձնելու ու ձեզ գովազդ վաճառելու մասին չի, սա ապակենտրոն դիզայնի, կենտրոնացած կառավարումից խուսափելու մասին ա, ինչու չէք ցանկանում էդ լուփից դուրս գալ ու օգնել էն մարդկանց, որոնք ամէն օր անվճար ու իրենց հանգստի ժամերով տառապում են, որ դուք հարթակ ունենաք ալտերնատիւ ու ազատութիւն։
այսինքն, ըստ ձեզ պակա՞ս կարեւոր ա դատայի կենտրոնացման խնդիրը, քան պետութիւնների հարցը։
հաւատացէք, շատ կառավարութիւններ էս պահին գուցէ ձեր մասին աւելի քիչ բան գիտեն ու աւելի պակաս լծակներ ունեն, քան էն ցանցերը, որոնք ձեզ օգտագործում են։

ես երբեմն մտածում եմ գնալու մասին ֆէյսբուք, թուիթեր, տելէգրամ եւ այլուր՝ որպէսզի փորձեմ ինչ֊որ կապեր գտնել ու մարդկանց գրաւել, բայց ես իրենց հիմնական շրջանակից չեմ լինելու ու իրենց ընկերը չեմ դառնալու, ուղղակի ցանկանում եմ իմանալ, եթէ դուք արդէն կաք ու էստեղ էք, ու յաճախ անկապ մարդկանց եմ տեսնում, որոնք պարզուում ա, որ նաեւ կարդում են էստեղ թաքուն՝ ինչո՞ւ չէք գրում նաեւ, ինչո՞ւ ձեր ընկերներին չէք հրաւիրում ու էդ շրջանակը նաեւ էստեղ չէք ստեղծում։
ես իրօք ցանկանում եմ հասկանալ, քանի որ կարծես քիչ չեն մարդիկ, որոնք շատ են մտածում ու խօսում ազատութիւնից, բայց ես նաեւ իմ դաշնային հոսքում տեսնում եմ այլ վայրերից մարդկանց՝ որոնք էստեղ են խօսում։ էստեղ խօսողներին ես հաւատում եմ, քանի որ իրենք գոնէ փորձել են ցանցում ալտերնատիւին գնալ, իսկ թուիթեում ու ֆբում խօսող մարդկանց չեմ հաւատում։

ու հա, սա լուրջ հարցնում եմ․ եթէ ինչ֊որ բօտեր կան, որոնց թուիթերում հետեւում էք՝ ես պատրաստ եմ իրենց հայելային հաշիւներն էստեղ բացել՝ էնպէս չի, դա ինչ֊որ մեծ բան ա, կամ ձեր սիրելի աստղերին՝ էնպէս չի, իրենց հետ անձնական կապի մէջ էք։ կարող էք ուղարկել էջերը, բոլորի նոյնական հաշիւները կը տրամադրեմ ձեզ։
իհարկէ, ինստագրամներից չեմ կարող, իրենք բաւականաչափ բանտային են, որ ինձ թոյլ տան
Show thread
որն ա պատճառը, որ մարդիկ էստեղ չեն գրում, նոյնիսկ եթէ ինչ֊որ շրջանակներ կան, որոնք իրար հաւանաբար ամէն տեղ հետեւում են։
ու որն ա պատճառը, որ ձեր ընկերներին չէք հրաւիրում, ու էստեղ միայն թաքնուած գրառումներ էք անում

յիշեցնեմ ձեզ, որ կարող էք custom emoji֊ներ ունենալ հանգոյցում։

laurakalbag.com/custom-emoji-o

ու միայն ձեր հանգոյցից կարողանաք այն նշել ու ունենալ գրառումների կամ ձեր անունների մէջ։

էնպէս որ սարքէք, ու ասէք որ աւելացնեմ։ (

@varya @hrachoohi @ameoba

ոնց որ լուծուեցին թթի խնդիրները։

յէյ։

արշակին էլ կարողացայ հետեւել։

հարցն էմոջիներն էին։ սխալ կար որի պատճառով էմոջի ունեցողները չէին փնտրւում դրսից։

թթի խնդիրները հիմնականում լուծուել են։

չոլը խնդիր չունի՝ պարզուեց որ թութն ունի։

բայց դեռ որոշ օգտատէրերին չի գտնում։ օրինակ իմ հաշիւը չի գտնում, ու արշակի հաշիւը չի գտնում։ :/

դա թթի խնդիրն ա որի մասին իմացանք քանի որ երէկ եւ ես եւ տիգրանը միաժամանակ տեղակայեցինք երկու նոր հանգոյց։

այլապէս չէինք էլ իմանայ որ խնդիր ունի թութը։

այսինքն ինձ թուած որ լուծուել ա խնդիրը, պարզապէս չեմ հասկանում էս մի քանի իւզերի հետ ինչ ա կատարւում։

նաեւ կարող եմ վերբեռնել հանգոյցին ուրոյն էմոջիներ։

թութի հանգոյցն ունի երեք էմոջի, որ հանգոյցին յատուկ են։

կարող էք էմոջի նկարել, ես աւելացնեմ, եթէ ուզէք։

այսիպիսի կարգաւորում կայ՝ երեք նկար։

մէկն աւելացրել եմ՝ կապի հանգոյցը, բայց կարելի ա փոխել։

կարճ ասած եթէ ուզէք փոխել ինչ֊որ բանով՝ ասէք։

ես գրանցումը փակեցի, պիտի որ դուք կարողանաք հրաւիրել մարդկանց, այնպէս որ մնացածը թող հրաւէրներով գան։

թթի խնդիրը չեմ կարողանում լուծել դեռ, բայց չոլը լաւ աշխատում ա։

բոլոր անոնց որ կը գտնուին համացանցի միգամածութիւնէն անդին, ողջոյննե՜ր

թթի հետ խնդիր կայ, փորձում եմ հասկանալ։ ամէն հանգոյցի հետ ֆեդերացիան լաւ աշխատում ա, բացի թթից։ :/

խորհուրդ եմ տալիս միացնել ընդլայնուած վեբ ինտերֆէյս։

ժողովուրդ թութն անջատեմ թարմացնեմ։ իրա հետ խնդիր կայ։

չոլը մնում ա։ վայելէք։

նաեւ փորձէք իմ ասածով գրանցուել ջաբերում՝

xn--y9azesw6bu.xn--y9a3aq/cont

the չոլ

չոլի կապի հանգոյց